Իմ ուժերն ու գիտելիքները ծառայեցնելու եմ ի նպաստ մեր հայրենիքի և ժողովրդի. Տավրոս Գևորգյան
02.03.17 | 23:32
Օրերս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Աջափնյակում բախվել են ևս երկու ՀՀԿ–ականների՝ թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի կողմնակիցները:
Վերը նշված թեմայի իսկությունը պարզելու համար Slaq.am-ը զրուցեց թիվ 2 ընտրատեղամասում տարածքային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ական Տավրոս Գևորգյանի հետ , ով մեզ հետ ունեցած զրույցում հերքեց այդ լուրերը :
- Պարոն Գևորգյան արդյո՞ ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը
Որևէ միջադեպ տեղի չի ունեցել իմ և Արման Սակակյանի կողմանկիցների միջև: Ես դեռ չունեմ ձևավորված շտաբեր, որոնք կարող էին սկանդալի պատճառ հանդիսանալ: Շտաբերը կբացվեն, երբ պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
- Ճի՞շտ է , որ Դուք ԴԱՀԿ նախկին պետ Միհրանի Պողոսյանի սանիկն եք:
Ոչ՛: Ես ևս հանդիպել եմ նման հրապարակուների, սակայն իմ քավորը շուրջ 20 տարի հանդիսանում է ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը:
- Բայց ինչպես վկայում է «ժամանակ» օրաթերթը Միհրան Պողոսյանն է ձեր հովանավորը: Ի՞նչ կասեք այս մասին :
Իմ թեկնածութունը առաջադրել է ՀՀԿ-ն և ինձ աջակցում և սատարում է հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը :
- Պարոն Գևորգյան ինչո՞ւ որոշեցիք դառնալ պատգամավոր:
Իմ թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն և ես համաձայնվել եմ, իմ ուժերն ու գիտելիքները ծառայեցնել` ի նպաստ մեր հայրենիքի և ժողովրդի:
-Թեժ ընտրապայքար է սպասվում թիվ 2 ընտրատարածքում : Այստեղ քվեարկելու են Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր շրջանները և այստեղ ՀՀԿ-ից կան այնպիսի ուժեղ թեկնածուներ, ինչպիսիք են` Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը: Ձեզ մրցակից համարո՞ւմ եք նրանց և ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
Ես իմ շանսերը գնահատում եմ բարձր , իսկ նշված թեկնածուներին չեմ համարում մրցակից , քանի որ նրանք իմ թիմակիցներն են: Սա թիմային աշխատանք է և մեր բոլորի նկապատկն է առավելագույն ձայներ ապահովել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Slaq.am