Դավիթ Մ.-ի կողմից Ռաֆայել Գ.-ին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից առգրավված «Բիզի գրուպ» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա կատարողական վարույթների զննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում որոշում է կայացվել ավարտված կատարողական վարույթը վերսկսելու, բռնագանձման ենթակա՝ հիշյալ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին՝ արգելելով տնօրինել և օտարել արգելադրված գույքը:
27.03.2014թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին կազմվել է ակտ և թվով 28 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաներն ի պահ են հանձնվելնույն ՍՊԸ-ի տնօրենին՝ պարզաբանելով գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցների կողմից 18.06.2014թ. և 19.06.2014թ. կատարված ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ արգելանքի տակ գտնվող գույքն ի պահ ընդունած անձի կողմից օտարվել է, և թվով 13 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաները բացակայում են:
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում որոշում է կայացվել քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասովնոր քրեական գործ հարուցելու մասին:
Քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ 24.09.2013թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնելուց շուրջ 6 ամիս հետո միայն՝ 27.03.2014թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի կողմից կազմվել է «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու» ակտ և թվով 28 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաներն ի պահ են հանձնվել «Բիզի գրուպ» ՍՊԸ-ի տնօրենին՝ պարզաբանելով գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին:
Բացի այդ, 18.06.2014թ. և 19.06.2014թ. կատարած ստուգայցերի ընթացքում պարզելով, որ արգելադրված գույքն ի պահ ընդունած անձի կողմից օտարվել է, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցների կողմից այդ մասին հաղորդում կամ զեկուցագիր չի ներկայացվել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Բիզի գրուպ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ և այդ հիմքով որոշում է կայացվել կատարողական վարույթը կարճելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանվարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47