Ֆուտբոլը բարեկամության համար -2016» երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը տեղի կունենա 2016թ. մայիսի 26-ից 29-ը Միլանում: Այն ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից, որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:
«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գործարկումն իրականացվել է նրա համաշխարհային դեսպանի` լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: «Ֆուտբոլը բարեկամության համար» ամենամյա միջազգային մանկական ֆորումում միավորվել են աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաները: Առաջին ֆորումը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 25-ին Լոնդոնում:
Այս տարի Ֆորումի մասնակիցները կմրցեն 32 մասնակից երկրների թիմերի հետ բակային ֆուտբոլի միջազգային մրցաշարի շրջանակներում, ինչպես նաև հնարավորություն կստանան շփվել իրենց ընկերների և համաշխարհային աստղերի, ներառյալ ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերի հետ:
Այս տարի առաջին անգամ նախագծին կմիանան երիտասարդ ֆուտբոլիստները Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներից, ինչպես նաև կավելանա թիմերի քանակը Ասիայի երկրներից: Նախորդ տարվա համեմատ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի մասնակից-երկրների ընդհանուր ցանկը կավելանա 24-ից մինչև 32, իսկ նախագծի իրականացման սկզբից դրա քանակը կավելանա 4 անգամ: Այս տարի ցանկը կհամալրվի՝ Ավստրիա, Ադրբեջան, Ալժիր, Արգենտինա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վիետնամ, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Ղրղըզստան, Չինաստան, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեյցարիա, Ճապոնիա:
Ամբողջությամբ՝ df.am
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47