«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1:2) հետևյալն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Մենք չկարողացանք օգտվել մրցակցի թույլ տված սխալներից, իսկ նրանք օգտվեցին մեր սխալներից: Սա կարևոր էր: Խաղն անվստահ սկսեցինք, վերջում մի փոքր ավելացրինք, բայց արդեն ուշ էր: Չկարողացանք փրկել խաղը: Ամեն դեպքում, տղաներն ամեն ինչ արեցին, մինչև վերջ պայքարեցին: Իսկ այս պարտությունն իմն է, ես եմ մեղավոր: Ինձ մեջ կփնտրեմ պարտության պատճառները, կհասկանամ, թե որտեղ սխալվեցինք: Իսկ տղաներն արեցին այն ամենն, ինչ կարող էին, մինչև վերջ պայքարեցին:
- Պարո՛ն Ոսկանյան, մինչև գոլն ընդունելը բավականին ակտիվ էիք, գրոհում էիք: Կարծես՝ գոլից հետո հոգեբանական անկում նկատվեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Նորից նշեմ՝ սխալներից չկարողացանք օգտվել, հակառակորդն օգտվեց մեր սխալներից, ու դրանից հետո սկսեցինք շատ սխալվել, ինչից թիմը ճնշվեց: Ընթացքում իհարկե փորձեցինք ավելացնել, բայց շատ քիչ էր դա, բավական չեղավ: Գոլից հետո վստահությունը կորավ թիմի մոտ:
- Թիմը պաշտպանությունից շատ ծանր էր դուրս գալիս: Դա կբացատրեք մրցակցի բարձր պրեսինգո՞վ, թե՞՝ ձեր թիմն էր շատ սխալներ թույլ տալիս:
- Այո, ճիշտ եք, դանդաղ էինք գործում պաշտպանությունից դուրս գալիս: Բայց ասեմ՝ մրցակիցն առանձնապես պրեսինգով էլ չէր գործում, պետք է մենք պարզապես գնդակն ավելի արագ տեղափոխեինք: Խաղավարտին մրցակիցը նույն կերպ խաղում էր, բայց արդեն կարողանում էինք դուրս գալ, քանի որ արագ և վստահ էինք սկսել տեղափոխել գնդակը:
- Պարո՛ն Ոսկանյան, երբ թիմը պարտվում էր 0:2 հաշվով, Արամ Բարեղամյանի փոխարեն պաշտպանի դուրս բերեցիք խաղադաշտ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոխարինումը:
- Արամ Բարեղամյանին հանգստանալու հնարավորություն տվեցինք, ձախ պաշտպանին տեղափոխեցինք կենտրոն, իսկ ձախ պաշտպանի դիրքում խաղաց Նարեկ Պետրոսյանը: Սա պայմանավորված էր նրանով, որ ցանկացանք ավելի շատ կենտրոնն ուժեղացնել, իսկ եզրում թույլ տվեցինք, որ Նարեկն ավելի շատ մասնակցի հարձակմանը: Ձախ եզրն ավելի հարձակվողական դարձրինք:
- Ինչպե՞ս կգնահատեք թիմի նորեկ Նենադ Ինյացի խաղը:
- Նորմալ: Նրա ֆունկցիոնալ վիճակն այնքան էլ լավ չէ, բայց որպես ֆուտբոլիստ՝ պրոֆեսիոնալ, լավ ֆուտբոլիստ է, և խաղից խաղ ավելի լավ հանդիպումներ կանցկացնի: Հաշվի առնելով Նենադի այժմյան ֆունկցիոնալ վիճակը՝ ես գոհ եմ նրանից:
- Արամ Լոռեցյանը, կարծես, վնասվածք ստացավ ...
- Այո: Առաջին խաղակեսի սկզբնամասում հարված եղավ ու նա առաջին կեսը շարունակեց վնասվածքով, և վերջում արդեն պարզապես չկարողացավ շարունակել:
- Թիմի հիմնական դարպասապահի հարցում կողմնորոշվե՞լ եք:
- Այսօրվա դրությամբ Արամ Հայրապետյանն է, բայց ասեմ՝ Ստեփանը ոչնչով դեռ չի զիջում: Հավասար դարպասապահներ են: Պարզապես Արամն այս պահին ավելի վստահ է, այդ իսկ պատճառով ՝ նա է խաղում: Պարզապես գիտեք՝ Ստեփան Ղազարյանը երկար ժամանակ բաց թողեց վնասվածքի պատճառով և մեկ ամիս է, ինչ սկսել է նորմալ մարզվել և խաղալ: Այդ պատճառով տեղի ունեցավ այս փոփոխությունը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02