Մայիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի (ԿԱԿ) օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծության ներակայացումը և ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր «911» ծառայության անձնակազմի սպասարկման արդյունավետության բարձրացումը՝ հոգեբանական պատրաստականության բարելավման միջոցով: Միջոցառումը վարում էր ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության ղեկավար Արևիկ Երիցյանը: Ողջունելով ներկաներին՝ Արևիկ Երիցյանը նշեց, որ «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության գործում շատ կարևոր է հոգեբանական բաղադրիչի գործոնը, որն անկյունաքարային է ահազանգող քաղաքացիների հետ աշխատանքում: - Մեր առաջնային նպատակներից է «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը: «911» ծառայության օպերատորներն աշխատում են 24 ժամ, կատարում բարդ աշխատանք և հաճախ հենց նրանցից կարող է կախված լինել մեզանից յուրաքանչյուրի կյանքը,-ասաց Ա. Երիցյանը: Հոգեբանական ծառայության ղեկավարը համառոտ ներակայացրեց նաև միջոցառման շրջանակներում քննարկվող թեմաները, մատնանշեց նպատակին հասնելու մոտակա և հեռահար միջոցները, ճանապարհներն ու սպասվող մարտահրավերները: - Հոգեբանական ծառայության կողմից իրականացվելու է օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծություն, բացահայտվելու են ահազանգերի սպասարկման արդյունավետության վրա ազդող սթրեսածին գործոնները, իրականացվելու է սպասարկված ահազանգերի վերլուծություն և գնահատում, դիտարկվելու են «Մասնագիտական այրման» առանձնահատկությունները, փոխանցվելու են ինքնակարգավորման մեթոդների և հնարների տեսական ու գործնական գիտելիքներ, - եզրափակեց Ա. Երիցյանը: Սեմինարին հրավիրված մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Մ. Մեհրաբյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց ՀՀ ԱԻ նախարարության «911» ծառայության դերը բնակչության առօրյա կյանքում: - Ես կարող եմ մի փոքր լումա ներդնել ձեր աշխատանքն ավելի թեթևացնելու կամ, առնվազն, մեր ռեսուրսները ձեզ ծառայեցնելու համար: ԱԻ նախարարությունն այն կարևորագույն օղակն է, որի աշխատանքներին հետևելիս հասկանում ես, որ բոլորս պետք է ծառայենք այն մարդկանց, ովքեր ունեն մեր կարիքը, - ասաց Մ. Մեհրաբյանը: Սեմինարի ընթացքում հոգեբանը ներկայացրեց «Ինչպե՞ս հաղթահարել վախը» թեմայով զեկույցը, որում արտացոլված էին տարատեսակ վախերի դեմ պայքարի միջոցները, վախի առաջացման աղբյուրները, վախերի, տագնապների և ֆոբիաների տեսակավորումը, վախի վերլուծության ու հաղթահարման մեթոդները և այլն: - 911 հավաքելիս, կարծում եմ, որ շատ մարդիկ ունեն վախի «նոպա» և օպերատորը, ով պատասխանում է, ունի որոշակի պատրաստվածություն, որը պետք է խորացնել հոգեբանական բաղադրիչով, քանի որ վախը հոգեբանական գիտակարգում դիտարկվող երևույթ է: Շատ մարդիկ վախը ավելի վախենալու են պատկերացնում, քան այն կա իրականում, - եզրափակեց հոգեբանը: Սեմինարի ընթացքում «ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայության ԿԱԿ օպերատորական գործունեության հոգեբանական առանձնահատկությունները. ահազանգի արդյունավետ սպասարկման հոգեբանական ասպեկտները» թեմատիկ զեկույցով հանդես եկան հոգեբանական խորհրդատվության գծով (ՀԽԳ) հրահանգիչ, փ/ծ ավագ լ-տ Ա. Թառոյանը և ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Մ. Գևորյանը: «Այրման համախտանիշ. ինքնակարգավորում» թեմատիկ զեկույցը ներկայացրին ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Ա. Մեսրոպյանը և հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Տ. Սարգսյանը:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47