Թուրքական diken.com.tr կայքի թղթակիցներից Էրայ Օզերը ֆիլմի մասին իր հոդվածում հայտնել է, որ ֆիլմի պրեմիերիայի հաջորդ օրը «Առաջնորդի» ցուցադրությանն իր հետ միասին սրահում գտնվել է ընդամենը 4 հոգի, ընդ որում` 2-ն իր պես լրագրողներ: «Առաջին շոկն ապրեցի հենց դրամարկղում: Տոմսը գնելիս ասացի` դե, ի՞նչ կասեք, ֆիլմի հանդեպ հետաքրքությունը մե՞ծ է: Տոմսավաճառի պատասխանը եղավ հետյալը. «Այսօր առաջին գնորդը դուք եք», - գրում է Օզերը: Լրագրողը ֆիլմը դիտելուց հետո նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են այդ նախագծի վրա ծախսել շուրջ 30 մլն լիրա: Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` օրեր առաջ «Առաջնորդը» ֆիլմի ռեժիսոր Հյուդավերդի Յավուզը հայտարարել էր, որ չի մասնակցի ֆիլմի պրեմիերային: Իր այդ որոշումը Յավուզը բացատրել է ֆիլմի նկարահանումների ընթացքում տեղի ունեցած մի շարք տհաճ իրադարձություններով: Նա նշել է, որ ֆիլմն ունեցել է լուրջ պրոդյուսերական խնդիրներ, եղել են անհարկի տարաձայնություններ, իսկ դերասանների աշխատավարձն ուշացվել է պարբերաբար: Նշենք, որ «Առաջնորդը» ֆիլմը պատմում է Էրդողանի անցած ուղու մասին` մանկության տարիներից մինչև նախագահի աթոռը զբաղեցնելը: Ֆիլմում Էրդողանին հասուն տարիքում մարմնավորում է Ռեհա Բեյօղլուն, իսկ նրա կնոջ` Էմինե Էրդողանի դերը կկատարի Օզլեմ Բալջըն:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02