ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։Այս մասին հայտնել է ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ։
«Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր, Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է, որը կարող է դառնալ քայլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման ճանապարհին։ Հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Բայց պարտադիր չէ, որ Ադրբեջանը համաձայնի։ Մենք աշխարհում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ հարցն այդպես է լուծվում , հաշվի առնելով, որ կողմերից մեկը համառորեն չի ցանկանում փոխզիջումների գնալ»,- նկատեց Մանոյանը։
Այն հարցին, կարող է արդյոք դա պատերազմի պատճառ դառնալ՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե որովհետեւ Հայաստանը չի ճանաչել Արցախը, այլ որովհետեւ, վստահ չէ, որ կհաղթի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին՝ Մանոյանը նկատեց, որ համաձայն է դրանց հիմքերին, բայց համաձայն չէ եզրակացություններին։ Այլ կերպ ասած ՝ համաձայն չէ տարածքային զիջումների հնարավորությանը։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02