Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք մատակարարում է կոշտ գումարի դիմաց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լրագրող, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի մատակարարմանը, ես դրա մասին բազմիցս խոսել եմ: Ադրբեջանը գնում է զենք շուկայում կոշտ գումարի դիմաց: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, աշխարում զենք արտահանող երկրորդ երկիրն է, այսինքն՝ Ռուսաստանն իր զենքը ներմուծում է շուկա և միջազգային սալոններ, իսկ Ադրբեջանը, ինչպես մյուս երկրները, գնում է այդ զենքը: Այստեղ ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա: Կա նաև մեկ այլ նուրբ հարց. Հայաստանն էլ է ձեռք բերում զենք Ռուսաստանից, բայց ոչ միշտ՝ կոշտ գումարով», - ասաց նա:
Կիսելյովի խոսքով՝ այդ առևտուրը ապահովում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործարար հարաբերություններ, ինչն ավելի է լավ է, քան՝ դրանց բացակայությունը:
Լրագրողի դիտարկմանը՝ տարօրինակ չէ այն, որ Ռուսաստանը, լինելով ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակիցը, այդուհանդերձ զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչով և կրակում են դաշնակցի զինվորների վրա, Կիսելյովը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի երաշխիքները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքների վրա, քանի որ այն չճանաչված տարածք է, այդ թվում և Հայաստանի կողմից»:
aysor.am
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02