Մարտի 7-ին տասնյակ հազարավոր ուսուցիչներ դուրս են եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ և կառավարությունից պահանջել բարձրացնել աշխատավարձերը: Ցուցարարները երթով անցել են Կոնգրեսի շենքից մինչև Կրթության նախարարության շենք:
ТАСС-ի հաղորդմամբ` բողոքի ցույցին միացել են ուսուցիչների հիմնական արհմիությունները, ինչպես նաև` տարբեր հասարակական շարժումների ներկայացուցիչներ:
Նշվում է, որ մանկավարժներն ու նրանց աջակցող ակտիվիստներն իրենց հետ բերել են «Արժանի աշխատավարձ ուսուցիչներին», «Ո՛չ ողորմելի աշխատավարձին» և «Երբ ուսուցիչը պայքարում է իր իրավունքների համար, նա նույնպես դասավանդում է» գրություններով պաստառներ:
Դրանից բացի, արհմիությունները երկօրյա գործադուլ են հայտարարել, ինչի պատճառով երկրի 23 նահանգներից 19-ում հետաձգվել է ուսումնական տարվա սկիզբը: Այս կապակցությամբ դպրոց չի գնացել մոտ 12 միլիոն երեխա:
Չնայած այս իրադարձություններին` հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրին մասնակցել է ուսումնական տարվա սկզբին նվիրված արարողությանը Խուխույ նահանգում, որտեղ ուսուցիչները չեն միացել բողոքի ակցիային:
«Շատ եմ ցավում, որ շատերն ընտրել են օպորտունիզմը՝ գործադուլի տեսքով», - ասել է նախագահն իր ելույթի ժամանակ:
Հայտնի է, որ ուսուցիչները պահանջում են աշխատավարձերը բարձրացնել 30-35 տոկոսով` դրամի արժեզրկման հետևանքները փոխհատուցելու նպատակով, որը 2016 թվականի արդյունքներով կազմել է մոտ 40 տոկոս: Երկրի կառավարությունն առաջարկում է աշխատավարձերը բարձրացնել 18 տոկոսով:





20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02