Թուրքական «Բիրգյուն» պարբերականի սյունակագիրներից Մուստաֆա Էրդեմոլը համեմատել է հայկական և թուրքական սփյուռքն ու նկատել, որ Թուրքիան բոլորովին այլ կերպ է օգտագործում իր սփյուռքի ներուժը:
«Ի տարբերություն այլ՝ ազդեցիկ սփյուռքերի՝ Թուրքիայի մոտեցումն իր սփյուռքի նկատմամբ շատ ու շատ տարբեր է: Օրինակ՝ Հայաստանի և Իսրայելի պարագայում սփյուռքը դարձել է մայր հայրենիքի արտաքին քաղաքականության ամենահզոր աջակիցներից մեկը», - գրում է թուրք սյունակագիրը՝ նշելով, որ Թուրքիայի պարագայում Գերմանիայի կամ այլ երկրների թուրքական համայնքներն օգտագործվում են երկրի իշխանությունների կողմից որպես ներքին քաղաքականության մեջ օգտագործվելիք գործոն, որը Թուրքիայում անցկացվող տարբեր ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ձայներ է ապահովում իշխանությունների համար:
«Այն բանից հետո, երբ թուրքական սփյուռքին Թուրքիայի տարածքում ընտրելու իրավունք տրվեց, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար Գերմանիայի թուրք համայնքը սկսեց ընկալվել միմիայն որպես պոտենցիալ ընտրող: Թուրքիայի կողմից իր իսկ սփյուռքի ներուժն օգտագործելու միակ ձևը սա դարձավ»,- գրում է Էրդեմոլը:
Սյունակագիրն ընդգծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների Գերմանիա ուղևորվելու միակ նպատակը հենց այդ քարոզչությունն է և Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին Գերմանիայի թուրքերից «Այո» կորզելը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02