Այսօր Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի օրակարգային թեմաներից է եղել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Հայկական կողմը նշել է, որ պատրաստակամ է առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:
Ուշագրավ է, որ այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները կարգադրություն են ստորագրել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին: Ի դեպ, Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրույցի օրակարգային թեմաներից է եղել ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին և այնտեղ ռուսական ընկերությունների ներգրավմանը: Սա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցն իսկապես գտնվում է շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում: Ավելին՝ կարծես թե հստակ ուրվագծվում է այն տեսակետը, որ որ ԱԱԳ-ն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44