Սոցիալիստական ինտերնացիոնալ միջազգային հասարակական կազմակերպության 25-րդ համագումարի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունվել: Ինչպես հաղորդում է Nouvelles d’arménie-ը, Սոցինտերնի հերթական համագումարը կայացել է Կոլումբիայի Կարթագեն քաղաքում, 2017թ. մարտի 2-4-ը:
Բանաձևում նշվում է, որ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախորդ համագումարի ժամանակ ողջ աշխարհը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և եղել են շատ երկրներ, պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «2014թ. Ժնևում Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդի նիստի ընթացքում, ճանաչելով մարդու իրավունքների ոլորտում խաղաղության և ցեղասպանությունների կանխարգելման սկզբունքները, Հայոց ցեղասպանության թեման ներառել է կազմակերպության 2015թ. խորհրդի նիստի օրակարգում:
2015թ. Նյու Յորքում կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում Սոցիալիստական ինտերնացիոնալի Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև համաձայնություն էր ձեռք բերվել անցկացնել կլոր սեղան-քննարկում «Ինչպես կարող է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ հաշտեցմանը» թեմայով:
Ընդունված բանաձևով Սոցիալիստական ինտերնացիոնալը վերահաստատում է կազմակերպութան անդամ հայկական և թուրքական կուսակցությունների հետ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը` Հայոց ցեղասպանության թեմայով կլոր սեղան-քննարկում կազմակերպելու և հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու համար:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02