18:14
Մենք լինելու ենք ձեր հաջողության պատվիրակները. Արտակ Զեյնալյան
«Ելք» դաշինքի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով հայտարարեց, թե իրենց հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը և կոչ արեց, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կյանքին և որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը:
«Ապրիլի 2-ին փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորվել, իսկ մեր ուղերձներից է, որ ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդին է ծառայելու և նրանց անունից սահմանելու է խաղի կանոններ»,-ասաց նա:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախընտրական ծրագիրը դեռ վերջնական չէ և ունեն շատ գաղափարներ: «Դատարանների անկախությանը. սա կարևորագույն գործերից մեկն է, որ անելու ենք»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ փոխելու են Սահմանադրության դրույթներն այնպես, որ հավատան բոլորը, անկախ նրանից՝ կողմ են քվեարկել, թե դեմ, կարևորը՝ հավատան, որ կողմ է քվեարկել մասնակիցների մեծամասնությունը:
---------------------------------
«Ելք» դաշինքն այսօր Երևանի Մոսկվա կինոթատրոնի դիմացս հրավիրված նախընտրական հանրահավաքը սկսեց՝ շնորհավորանքներով՝ ուղղված կանանց և աղջիկներին:
Հանրահավաքը վարող Ալեն Սիմոնյանը բեմ բարձրացավ գրկին իր աղջկան և խոստովանեց, այսօր ոչ պակաս նաև իրենց՝ տղամարդկանց տոնն է: «Իրականում դա նաև մեր տոնն է, յուրաքանչյուր քաղաքական գործչի կողքը, պատմականորեն եղել է ուժեղ կին, ուժեղ ընկեր, որն ուղղություն է ցույց տվել և դժվար պայմաներում նրա կողքին է եղել»,-ասաց նա:
Ելույթով հանդես եկավ դաշինքի ցուցակի առաջին համարը ներկայացնող, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նույնպես բարեմաղթանքներով սկսեց իր ելույթը: «Ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, որպեսզի ապրեք այնպիսի ՀՀ-ում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներին ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»,-ասաց նա:
Ըստ նրա, ժողովուրդն ունի ընտրություն և այդ ընտրությունը «Ելք» դաշինքն է: «Մենք ասում ենք՝ թիվ 1 քվեաթերթիկն այն քվեաթերթիկն է, որը փոփոխություն է բերելու Հայաստանի Հանրապետությունում, երկար սպասված փոփոխություններ, որի համար պայքարել են մեր հայրերը ծնողները, պապերը»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ պետություն ունենք: «Այդ պետության համար որևէ բան չպետք է խնայի, ամենօրյա ռեժիմով պայքարի հանուն պետության հզորացման, որը կարող է Հարավային Կովկասում ամենազարգացած, ամենաուժեղ տնտեսությունն ու բանակը ունենալ, իր քաղաքացիների իղձերն իրականացնող, որտեղից ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են, սրա համար մենք կանք»,- ասաց նա
Պատգամավորը կոչ արեց չընկրկել, չվախենալ: «Ձեր մեկ ձայնը որևէ ձևով չփոշիացնել և այն ուղղորդել «Ելք» դաշինք, որը կարող է մարտահրավեր նետել այսօրվա գործող համակարգին: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այսօր միակ փոփոխություն բերող, գործող համակարգին մարտահրավեր նետող ուժը «Ելք» դաշինք է»:



21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44