«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ:
Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար (կամ շաքարի հումք), որի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 35 ցենտ: Սա ավելի էժան է, քան 2015 թվականի ընթացքում նրա ներկրած շաքարի մաքսային արժեքը: Սակայն 2016 թվականի վերջին ամիսներին մեր խանութներում շաքարը կտրուկ թանկացել է` մոտ 50 դրամով:
Այլ կերպ ասած, միեւնույն ինքնարժեքով շաքարը սկսել են վաճառել ավելի թանկ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ստացված լրացուցիչ շահույթը կազմել է մոտ 2 միլիոն դոլար: Դրան զուգահեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2016 թվականին նվազեցրել է բյուջե վճարած հարկերը, չնայած պետք է տեղի ունենար հակառակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55