Բոլոր սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այս պահին ՀՀԿ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ում վրա էլ կառուցված է կուսակցության ողջ քարոզարշավը: Կարելի է փաստել, որ ՀՀԿ-ի հաջողության մի մեծ մասը կառուցվելու է հենց Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշի վրա: Բայց այստեղ կա մի կարևոր բայց, ռեյտինգային ընտրությունները, մեծ մասամբ, ապաքաղաքականացրել են ընտրությունները, և որքան էլ ազդեցիկ լինի տվյալ թիմի քաղաքական առաջնորդը, որքան էլ մրցունակ և խելացի ծրագրեր ներկայացնեն` ժողովրդի հետ ուղիղ շփումը մնում է ռեյտինգային թեկնածուների ուսերին, և թիմի հաղթանակը մեծ մասամբ կախված է լինելու ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայներից:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը` կարող ենք ընդգծել, որ ՀՀԿ-ի հաղթանակի մի մասը լինելու է Կարեն Կարապետյանի անձնական հեղինակության, մյուս մասը` ռեյտինգային թեկնածուների շնորհիվ: Շատ կարևոր է, որ Կարեն Կարապետյանը իր անձնական հեղինակությունը կարողանա ժողովրդի մոտ ուղղորդել դեպի ՀՀԿ, հակառակ պարագայում` ընտրողները կարող են համակրել վարչապետին, բայց իրենց ձայնը չվստահել ՀՀԿ-ին` ընտրելով իրենց նախընտրած ռեյտինգային թեկնածուին:
Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական միավորը «Ծառուկյան» դաշինքն է, և հասկանալի է, որ այս դաշինքի բարձր վարկանիշը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությամբ, և քանի որ գալիք ընտրությունները կոչվում են խորհրդարանական, բայց իրականում պայքարում են վարչապետի աթոռի համար` կարող ենք արձանագրել, որ այս պահին հիմնական պայքարը ընթանում է Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Քաղաքացիները պետք է հասկանան, որ ՀՀԿ-ի հաջողության պարագայում Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետի պաշտոնում, իսկ «Ծառուկյան» դաշինքի պարագայում` վարչապետ է դառնալու Գագիկ Ծառուկյանը:
Մենք ականատես ենք վարչապետի աթոռի համար մղվող պայքարի, և հիմնական ֆավորիտներն արդեն ընդգծված են: Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը` Կարեն Կարապետյանը, թե Գագիկ Ծառուկյանը, կորոշվի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44