Whoscored.com ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որում նա խփել էր անգլիական ակումբի միակ գոլը:
Ռուսաստանում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որն ավարտվել է դարպասի գրավումով: Մխիթարյանը կատարել է 25 փոխանցում՝ 62.5 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ շրջանցել է մրցակցին: Հենրիխը թույլ է տվել 3 խախտում, որոնցից մեկից հետո ստացել է դեղին քարտ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել: Արդյունքում՝ նա ստացել է 6.67 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի խաղը (7.28):
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված եւ 2 խաղ բաց թողած հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե: ՈւԵՖԱ-ի վարկածով նա ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Ռունին այդ ռեկորդը սահմանել էր 2010-ի մարտին: Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում հայ կիսապաշտպանը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» եւ ուկրաինական «Զարյայի» դարպասը:
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
00:00 12.09.26
10:03 12.09.26
11:45 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02