«Ելք» դաշինքը ծրագիր է ներկայացրել ոչ թե ինչ, այլ ինչպես սկզբունքով: Դաշինքը շեշտադրումներ է կատարել, թե ինչ քայլերով կարելի է երկրում որակական փոփոխություններ իրականացնել:
Այս մասին այսօր տնտեսական փոփոխությունների վերաբերյալ կուսակցությունների և դաշինքների առաջարկները թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքից Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Խոսել քայլերի և տնտեսական մոդելների մասին հնարավոր է որոշակի պայմանների առկայության դեպքում, մասնավորապես՝ առաջային է արդարադատության գործառույթը մեր երկրում, կոռուպցիայի վերացումը, որի համար որևէ քայլ չի արվում: Նման դեպքում տնտեսությունը չի զարգանա, որոշակի բաներ կարելի է անել, սակայն տնտեսական զարգացում ապահովել կոռումպացված համակարգի և արդարադատության չգոյության պայմաններում՝ ինքնին անիմաստ գործ է, որովհետև չի արդարացվելու: Մենք ունենք նաև այդ ոլորտում որոշակի քայլեր, որոնց իրականացումից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել տնտեսության զարգացմանը», -ասաց Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ երկրում նախ պետք է ընդլայնել միջին խավը, որոնց մասին «Ելք»-ն իր ծրագրերում նշել է:
«Կան մեխանիզմներ, լծակներ, որոնց մասին մենք խոսել ենք մեր ծրագրում: Դրանցից մեկը մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցողներին շրջանառության հարկով հարկելն է: Մենք առաջարկում ենք պարզեցված հարկման տեսակ ՓՄՁ-ների համար, այս ոլորտում ուզում ենք նաև օմբուդսմենի ինստիտուտ ներառել, որովհետև նրանք իսկապես անպաշտպան են այսօրվա պայմաններում»,-ասաց Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ «Ելք»-ը նաև ոլորտային զարգացումների վրա է շեշտադրումներ կատարել, այդ թվում՝ նաև ՏՏ ոլորտի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ ոլորտում փոփոխություններ չեն արվում, բացի այն, որ ոլորտը երեք տարով ազատված է շահութահարկի վճարումից:
«Մենք նաև առաջարկում ենք մաքսազերծման խոչընդոտների վերանայում ու արմատապես փոփոխություն, որովհետև սա խոչընդոտում է տնտեսության զարգացմանը»,-ասաց նա։
Թանդիլյանը նշեց, որ «Ելք»-ը նաև կշարունակի բանակցությունները Ասոցացման համաձայնագրի շուրջ, որովհետև ԵԱՏՄ-ին անդամակցելուց Հայաստանը չի շահել:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02