Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույց։ Ինչպես հայտնում է Deustche Welle-ն, զեկույցում նշվում է, որ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կգնա դեպի ավտորիտար նախագահական համակարգ»:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը եվրոպական չափանիշներով չի պատրաստվել: Ընդունման պարագայում «կա վտանգ, որ առաջարկվող համակարգը կվերածվի ավտորիտար և անհատի ռեժիմի»: Բացի այդ, ընդգծվել է, որ Թուրքիայում պահպանվող արտակարգ դրությունը սահմանադրական հանրաքվեի համար ժողովրդավարական մթնոլորտ չի ստեղծում: «Կա՛մ հանրաքվեն պետք է հետաձգվի մինչև արտակարգ դրության վերացումը, կա՛մ էլ ազատությունների շուրջ սահմանափակումները պետք է վերացվեն», – առաջարկել են Վենետիկի հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի զեկույցում հիշատակվել է նաև քրդամետ կուսակցության պատգամավորների, ինչպես նաև մի խումբ ընդդիմադիր լրագրողների բանտարկման փաստը: Նշվել է, որ նախատեսվող փոփոխություններից շատերը հակասում են եվրոպական օրենքներին:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02