«Բանկերի վարկերի տոկոսները պետք է կտրուկ նվազեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կարկուտը գալիս է՝ գյուղացին մնում է անտեր, մենք պետք է ապահովագրենք գյուղատնտեսությունը: Պետությունը պետք է աջակցի գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտին տրվող վարկերին»,- այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նա նկատեց. «Այսօր Հայաստանում եթե մարդը փող չունի, կյանքում չի կարող տան տեր դառնալ, եթե փող չունես, չեն վիրահատում, կյանքից էլ ես զրկվում: Մենք առաջարկում ենք բերփոխել այս ոլորտները»:
Բաղդասարյանի խոսքով՝ երբ գան իշխանության, արտոնյալ պայմաններ կստեղծեն նաև ՓՄՁ-ների համար, Հայաստանն անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի. «Մեր քաղաքական թիմի հաղթանակը նշանակում է այս համակարգի ներդրումը համակարգում: Ապրիլյան պատերազմում ինչքան 18 տարեկան երեխեք զոհվեցին, այսօր ինչքան տղամարդիկ կան, որ ինչ-որ առիթի դեպքում առանց գումարի գնում են սահման: Եկեք փող տանք, թող այդ մարդիկ էլ սահմանը պահեն»:
Նա նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար առաջարկում են 30 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, կբերեն օրենք ու արդարություն Հայաստանում. «Հայաստանում այսօր արդարության սով կա»:
Ապա ՀՎԿ նախագահը ներկայացրեց թիվ 5 ընտրատարածքում առաջադրված տարածքային վարկանիշային թեկնածուներին, ովքեր էլ հնարավորություն ունեցան դիմելու քաղաքացիներին: ԱԺ պատգամավոր, տարածքային թեկնածու Իշխան Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ գալիք ընտրությունները նախանշելու են Հայաստանի ապագան, որի համար պայքարել և պայքարում են. «Տնտեսությունը, երկիրը, ազգաբնակչությունը գտնվում են ծանր վիճակում, տնտեսության բոլոր ոլորտներում կան անկումներ։ Դրա համար ասում եմ, որ կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով: Այսօր ՀՀ-ի պարտքը հատում է 6 միլիոն դոլարի շեմը, կա արտագաղթի վտանգավոր շեմ, արտագաղթում են բոլորը, մանկավարժը, բժիշկը: Դրա համար մնում է պայքարել հայության վերածննդի համար»։
ՀՎԿ-ի մյուս թեկնածուն՝ Ռոբերտ Գևորգյանն ասաց, որ այս տարվա ԱԺ ընտրությունները էապես տարբերվում են մինչ այս եղածներից. «Սա լոկ ընտրություն չէ, այս քվեով մենք որոշում ենք գործադիր իշխանության կառուցվածքը»:
ՀՎԿ-ի մյուս թեկնածուն՝ Նարինե Ստեփանյանն էլ ասաց, որ իրենցից յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի երկրի կառուցման բարդ և պատասխանատու աշխատանքներում. «Այս ընտրությունները լինելու են ճակատագրական, դրա համար մեզ մնում է պայքարել հանուն վաղվա ապագայի։ Քվեարկեք հանուն փոփոխության, հանուն վերածնունդի»:
«Մենք պետք է դառնանք մեկ բռունցք ՀՎԿ-ի գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար, մենք պետք է պայքարենք հանուն հայ ազգի ապագայի»,- իր ելույթում ասաց ՀՎԿ տարածքային հաջորդ թեկնածուն՝ Զարզանդ Ավագյանը:
Հանդիպման ավարտին դիմելով Մասիսիցիներին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ հանրությունից շատ բան է կախված. «Եթե ձեր ձայնը կարևոր չի, ինչո՞ւ են գալիս Ձեզ խնդրում, ինչո՞ւ են բոլոր թեկնածուները այցելում Ձեզ: Ձեր ձայնը կարևոր է, դրա համար կատարեք գիտակցված ընտրություն: Երկիրը պետք է կառավարեն գրագետ, պատրաստված, ասելիք ունեցող մարդիկ: Դրա համար հորդորում ենք, որ ակտիվ մասնակցեք ընտրություններին, և բացատրեք ձեր հարևաններին ու բարեկամներին, որ մարտնչող տգիտությունից սարսափելի բան՝ չկա, առավել ևս եթե մարտնչող տգիտությունը հավակնում է ինչ-որ բարձունքներ նվաճել»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44