80-ականների զենքով կռվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրավացիորեն ու արդարացիորեն դարձել է այսօր ամենաքննարկվող հարցը: Այն չէր կարող ամենաքննարկվողը չդառնալ, որովհետեւ 80-ականների ավարտից կարճ ժամանակ անց, 90-ականների կեսից սկսած՝ հայ հասարակությունը տարիներ, տասնամյակներ շարունակ կերակրվել է այն թեզով, թե պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով արդիական, գերժամանակակից զենք գնի ու համալրի բանակի սպառազինությունը:
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի սպառազինության համալրումն իրականացվել է այդ համալրման պատասխանատուներից շատերի առանձնատների, մեքենաների պարկի ու անձնական «սպառազինության» համալրմանը հակադարձ համեմատական կարգով, այսինքն` երկրորդվել է այլ համալրումներից, այսինքն` գրեթե չի համարվել կամ համալրվել է… 80-ականների զենքով:
Ու այսօր հասարակությունը հարցնում է` ինչո՞ւ է հայկական բանակը կռվել 80-ականների զենքով, որքանո՞վ քիչ կլինեին մեր զոհերը, եթե բանակը կռվեր ոչ թե՝ 80-ականների, այլ՝ ժամանակակից սպառազինությամբ: Այդ հարցերի պատասխանները չեն տրվում, որովհետեւ տրվելու դեպքում` պատասխանների հետ մեկտեղ, պետք է տրվեն նաեւ անուն-ազգանուններ` իրենց զբաղեցրած պաշտոններով, զինվորական ու այլ կոչումներով, ու դրանց հետ պետք է տրվեն նաեւ գրպանված գումարների չափերի մասին տեղեկություններ, տեղեկություններ նաեւ այն մասին, թե որտեղից, ինչ ժամկետներում պետությունը պետք է հետ գանձի այդ միջոցները ու գնի… ժամանակակից սպառազինություն:
Հասարակությունը գիտի, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, բայց ներքին ինչ-որ բնազդով գիտակցում է, որ անգամ պատասխանների բացակայության դեպքում պարտավոր է հնչեցնել դրանք, քանի որ լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատելի է ու պետականակործան:
Ու երեւի թե հեռու չէ այն օրը, որ հասարակությունը բարձրացնելու է նաեւ հարցը` ինչո՞ւ են 21-րդ դարում մեզ ղեկավարում մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ ու մնացած հատկանիշներով «80-ականների» ղեկավարներ: Խոսքն այս դեպքում ամենեւին տարիքին չի վերաբերում, քանի որ այդ իմաստով «80-ականների» շարքին կարելի է դասել առաջին հերթին՝ երիտասարդ, «ուսյալ ու բազմալեզու» որոշ պաշտոնյաների, որոնք իրականում նշված չափանիշներով շատ ավելի հետադիմական են, քան իրենց ավագ կուսակիցներից շատերը:
Ու այս հարցը` իր բազմաթիվ ենթահարցերով, հանգելու է մեկ կարեւորագույն, սկզբունքային հարցադրման` ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ անկախ, ինքնիշխան երկրի վերաբերյալ որոշումներ կայացնեն մտածողությամբ անազատ, սեփական երկրի շահերն այլոց շահերին ստորադասելու, սեփական իշխանության պահպանումը երկրի ինքնիշխանությանը ստորադասելու պատրաստ պաշտոնյաներ: Ու այդ հարցադրումն ավելի է տարածվելու ու ներառելու է ոչ միայն՝ ֆորմալ իշխանություններին, այլ նաեւ՝ իշխանության ձգտողներին, ընդդիմադիրների մեծ մասին, որը նույն այդ հատկանիշներով` մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, կրկին «80-ականներից» է:
Ի՞նչ գործողություններ կհաջորդեն այդ հարցադրմանը, դժվար է ասել: Բայց որ հարցադրումն արդեն հնչում է` ոմանց մոտ` նեղ շրջանակում, ոմանց համար` լայն քննարկումներում, բայց ամենակարեւորը` գրեթե բոլորի մտքում, ակնհայտ է: Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել մարդկանց մտածողության մեջ: Իշխանությանը մինչեւ հիմա թվացել է, որ Հայաստանում գնվում է, առանց բացառության, ամեն ինչ, այդ թվում` նաեւ մարդկանց կամքն ու մտածողությունը, ինչի շնորհիվ «հաղթել» է բոլոր ընտրություններում:
Բայց անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթել է ապրիլյան պատերազմում: Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը` մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47