Այնպիսի տպավորություն է, որ մենք գտվնում ենք անելանելի վիճակում։ Ոչ ոք չգիտի ինչ անել պարզապես կան դատարկ վերլուծություններ կապված Արցախյան հիմնախնդրի հետ, բայց հստակ առաջարկ չկա։ Հարց է առաջանում ինչպես դուրս գալ այս վիճակից։ Նախ շատ մտահոգիչ է Ռուսաստանի դեմ այս կտրուկ լարվածությունը, որը նաև առկա է իշխանության շրջանակում։ Երբ ամեն ինչ տրվել է Ռուսաստանին, անգամ Հայաստանում կամայականություններ իրականացնելու իրավունքը և Հայաստանը կամավոր Ռուսաստանի լծի տակ մտնելու իշխանությունների <<փայլուն>> դիվանագիտությունը, ապա այժմ հակառուսամետությունը կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ Սակայն սա չի նշանակում, որ ես ռուսամետության կոչեր եմ անում։ Բազմիցս ասվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ճանապարհը դա աշխարհին բացվածությունն է և հավասար դիվանագիտություն իրականացնելն է բոլոր երկրների հետ։ Ինչևէ ունենք այն ինչ ունենք։ Ունենք այն ինչ կերտել է Քոչարյանը և Սարգսյանը։ Ունենք այն ինչի դեմ չի պայքարել մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը ինչպես կար այնպես էլ շարունակում է մնալ պետականազուրկ։ Հաջորդ մարտահրավերը դա Մադրիդյան դրույդների իրականացումն է։ Նախ շատ կարճ հիշեցնեմ թե ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան դրությները։ Հարկեմ եմ համարում նշել, որ Ռովերտ Քոչարյանը իր թեթև ձեռքով դուրս մղեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցություններում լիիրավ կողմ լինելուց։ Այժմ Մադրիդյան դրությների մասին։ 2007թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակվեց ԼՂՀ հարցի կարգավորման ծրագիրը հիմնվելով Հելսինկայն Եզրափակիչ Ակտի (1975թ), ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղուդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին՝ ուժ կամ ուժի սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին՝ պետությունների տարածքային ամբողջականության և 8-րդ հոդվածին՝ ժողովուրդների իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա ստեղծվեցին Մադրիդյան դրույթներ կոչվող համաձայնագիր։ Այն ստորագրվեց 2007թ․նոյեմբերի 29-ին Մադրիդում։ Ցանկացողները կարող են որոնել և համացանցում գտնել այդ դրությները։ Կարճ ներկայացնելով այն ենթադրում է ԼՂՀ կարգավիճակ տալուն, հայկական ուժերի դուրս բերումը ԼՂՀ հարակից բոլոր տարածքներից։ Փախստականների վերադարձի իրավունք այդ տարածքներ, Լաչինի շրջանում միջանցք թողնել ապահովելով ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև կապը։ Խաղաղապահ ուժերի առկայություն և Ազգին ինքնորոշում հանրաքվեի միջոցով, որով կորոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը։ Ամենամտահոգիչը այստեղ տարածքային ամբողջականության ճանաչման և հանրաքվեի անցկացման հակացությունն է։ Դա ենթադրում է Ադրբեջանի կազմում անցակացնել հանրաքվե ԼՂ կարգավիճակի հարցում։ Ահա սա են Մադրիդյան դրությները կարճ տարբերակով։ Սրանով էին Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը հպարտանում հատկապես մեջբերելով այն, որ իրենց <<փայլուն>> դիվանագիտության արդյունքում նրանք ձեռք բերեցին ազգի ինքնորոշման իրավունքև մինչ Ադրբեջանում Ալիեվը հպարտանում էր տարածքային ամբողջականության ճանաչման հարցում տարած իր ջախջախիչ հաղթանակը։ Ահա սա է այժմ պահանջում Միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանից։ Վերջին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունները ապացուցն են այն փաստի, որ այսօր Ադրբեջանը չի կարող երաշխավորել ԼՂՀ ժողովրդի դեմ վայրագությունից զերծ մնալու գործում։ Մասնավորապես պետք է հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը վերջին հակամարտության ժամանակ կիրառեց մասսայական ոչնչացման զենք <<Սմերչ>> որը բաղտի բերմամբ չաշխատեց և երկրորդ հանգամանքը այն, որ հրադադարի բանավոր պայմանավորվածություննից հետո Բաքվում երեք օր անընդմեջ տեղի քին ունենում զանգվածային ցույցեր և երթեր <<Վերսկսել պատերազմը>> և <<Շարունակել պատերազմը>> կարգախոսներով։ Այս ամենը հաշվի առնելով կարելի է նկատել, որ Հայաստանում կարող է հեղաշրջում հասունանալ։ Մի սցենարը դա Քոչարյանի և իր թիմի կողմից կայանալիք հեղաշրջումն է, որը վտանգավոր է Հայաստանի համար և մյուսը դա ռազմական հեղաշրջումն է որը էլ ավել վտանգավոր է Հայաստանի համար։ Տարիների ընթացքում Սարգսյանի ռեժիմի սխալների և պետականության թուլացման պատճառով Հայաստանը կարող է վերջնականապես փլուզվել հեղաշրջման պարագայում։ Իմիջայլոց ես չեմ կարողանում հասկանալ թե ինչու են նույն քաղաքացիական հասարակության ակտիվիստների մեծ մասը և իրենց խորիմաստ քաղաքական գործիչ համարող անձիք հռճվում այսօրվա ստեծված կարծես անելանելի թվացող իրավիճակից։ Մի՞ թե չեն հասկացվում պահի լրջությունը։ Հայաստանը վերոնշյալ հետագա աղետից փրկելու ճանապարհը դա Սերժ Սարգսյանի և իր ամբողջ վարջակարգի հրաժարականն է։ Դա պետք է արվի ոչ անակնկալ տարբերակով։ Անհապաղ ճանաչել սահմանադրական հանրաքվեն կեղծված, այսինքն այնպես ինչպես եղել է։ Ընդունել ընտրական օրենսգիրքը ընդիմության կողմից բոլոր առաջարկած հինգ կետերով և ապահովել իրական արտահերթ ընտրություններ։ Ես հասկանում եմ, որ արտաքին ագրեսիայի, սպառնալիքի կամ պատերազմական գործողությունների և արտակարգ դրության հաստատման պարագայում իշխանանափոխություն տեղի չի ունենում։ Դա անգամ ամրագրված էր մեր 2005թ․փոփոխված Սահմանադրության մեջ, որը իմիջայլոց խախտեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մարտի մեկյան սպանդի ժամանակ։ Սակայն այսօր մարտահրավերները ինչպես արդեն նշեցի շատ են։ Հրաժարակի թվացյալ վերացական պարագայում մեր բոլոր քաղաքական գործիչները ովքեր գոնե մի փոքր խոսելուց բացի նաև իրոք մտահոգվում են Հայաստանի և Ղարաբաղի ապագայով ճիշտ կանեն չմասնակցեն արտահերթ ընտրություններին իրենց տեղը զիճելով իրական պրոֆեսիոնալ քաղաքական ուժին(ուժերին), որը կկարողանա դուրս բերել Հայաստանը թվացյալ այս անելանելիությունից։ Հիշեցնեմ որ պրոֆեսիոնալ չի նշանակում զբաղվել պոպուլիզմով, ինքնախաբեությամբ, դատարկ բայց խորիմաստ թվացող վերլուծություններով և իրենց ամենախելոք դասելով։ Ցավով պետք է նշեմ որ այս իշխանությունը իմ կարծիքով անգամ վերոնշյալ մարտահրավերների դրսևորման պարագայում չի գիտակցի հրաժարականի և արտահերթ իրական ընտրություններ անկացնելու անհրաժեշտությունը և հանուն վերջին օրվա իշխանության պահպանման համար կզոհաբերի Հայաստանը։
Դավիթ Հարությունյան, ՀՀ քաղաքացի
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47