Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին փաստաթուղթն այժմ քննարկվում է Թեհրանում, այն կարող է պատրաստ լինել մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցին ընդառաջ: Այդ մասին հայտնել է առևտրա-տնտեսական համագործակցության հարցերով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ և այսօր Թեհրանում է գտնվում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի դիտարկման հարցով պատվիրակությունը, ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք։ Հուսով ենք, որ մինչև Մոսկվա Իրանի նախագահի այցը փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,- ասել է Նովակը՝ բացելով միջկառավարական հանձնաժողովում իր գործընկերոջ՝ Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներն անցած շաբաթում Բիշքեկում ստորագրել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքները կազմակերպելու մասին հրամանագիր:
tert.am
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02