Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ավանդույթի համաձայն, անցան կառուցողական և գործնական մթնոլորտում: Այդ մասին այսօր Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պետք է նկատել, որ նախագահ Սարգսյանի այցելությունը Մոսկվա կատարվել է Հայաստանում կարևոր ներքաղաքական իրադարձությունների ժամակահատվածում. ավարտվում է սահմանադրական բարեփոխումը, որի նպատակն էր անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին», - իր ելույթում ասել է Պուտինը:
Այնուհետև դիմելով Ս. Սարգսյանին՝ Պուտինը նկատել է. «Գիտեմ, հարգելի Սերժ Ազատի, իշխանությունները և դուք անձամբ մեծ ջանքեր եք ներդնում, որ նախընտրական քարոզարշավը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը անցնի ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»:
Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման, կառուցողական մթնոլորտում:
«Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ընդգծել ենք, որ ստրատեգիական փոխգործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակումը բխում է մեր երկրների շահերից: Մենք պատրաստակամություն ենք հայտնել խորացնել համագործակցությունը անվտանգության, ռազմատեխնիկական, առևտրատնեսական ոլորտներում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Aysor.am
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02