ՀՀ կառավարության նիստին այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է պարարտանյութերի տրամադրման պետական աջակցության ծրագրին:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Այս տարի նախապայման է դրվել, որպեսզի ՀՀ մարզպետարանները ներկայացնեն գյուղացիական տնտեսությունների ցանկ, ովքեր դիմել են պարարտանյութի ձեռքբերման համար, որից հետո նախարարությունը պարարտանյութը կտրամադրի տնտեսություններին: Մենք կունենանք պետաջակցության ծրագրից օգտվողների վերաբերյալ հասցեական տեղեկատվություն: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարի պետք է վճարումները նախապես կատարեն, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից»,- նշել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 2 ընկերություններ: Պարարտանյութերի ձեռքբերման ծրագրով տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամ: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:
Նախարարի տեղեկացմամբ` այս պահին մարզերից մոտ 2000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ստացվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ գարնանը անհրաժեշտ է իրականացնել հողի հիմնական պարարտացում ֆոսոֆորական և կալիումական պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում, ըստ բույսի պահանջի, սնուցել նաև ազոտական պարարտանյութով:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44