Այն որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն առանցքային նշանակություն ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինչքան էլ հայ-ռուսական հարաբերությունները խարսխված լինեն ջերմ բարեկամության և ռազմավարական դաշնակցության հիմքի վրա, միևնույն է Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ պետք է աշխատել ամենօրյա և նույնիսկ ամենժամյա ռեժիմով՝ այդ ուղղությամբ մեծ ջանքեր ներդնելով։
Այդ ամենն իրագործելու անհրաժեշտ պայմաններից մեկը և ինչու ոչ ամենակարևորներից մեկը` դա Ռուսասաստանում հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին հարիր դեսպանի նշանակումն է, այնպիսի դեսպանի, ով կկարողանա իր ուսերին կրել այն ծանրաբեռնվածությունը, որը բխում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից։
Այն որ ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը չէր համապատասխանում իր պաշտոնի համար անհրաժեշտ ոչ մի չափորոշիչի, այս ընթացքում ակնառու դարձավ բոլորին։ Նրա պաշտոնավարման ընթացքում դեսպանը չի արել մի այնպիսի արժանահիշատակ բան, որը հնարավոր կլինի հիշել, այլ իր պասիվ գործելակերպով Ռուսաստանում ՀՀ հետաքրքրությունները ներկայացնելու իր բաժին պատասխանատվությունը թողել է բարձիթողի վիճակում։
ՀՀ դեսպանն իր գործելակերպով միշտ պետք է ավելի ու ավելի ամրապնդի հայ-ռուսական համագործակցությունը, այնինչ հակառակն էր տեղի ունենամ՝ հայ-ռուսական սերտ համագործակցությունն էր ամրապնդում դեսպանի կարգավիճակն ու գործունեության հնարավոր դաշտը։
Ինչպես գիտեք, վերջերս տեղի ունեցավ այդքան սպասված փոփոխությունը։ Օլեգ Եսայանին փոխարինեց Ռուսաստանի հայ համայնքի շրջանում բավականին դրական ընկալում ունեցող անհատ՝ Վարդան Տողանյանը, ով ունի բավականին հարուստ կենսագրություն, հանդիսանում է քաղաքական գիտությունների դոկտոր և ռուսական քաղաքական և գիտական շրջանակներում ունի մեծ ներգրավվածություն։
Մեկ շաբաթ է, ինչ նա նշանկվել է ՀՀ դեսպան ու արդեն դեսպանություն գործունեության մեջ ակնհայտ են դառնում դրական տենդենցները։ Դեսպանությունը միանգամից ակտիվացավ սոցիալական ցանցերում, հաշիվներ բացվեցին ֆեյսբուքում և թվիթերում, լուրջ բերփոխումներ են կատարվում դեսպանության գործունեության մեջ, հանդիպումներ տեղի ունեցան ռուսահայ համայնքի տարբեր բնագավառներ ներկայացնող ներկայացուցիչների հետ, փայլուն կազմակերպվեց ՀՀ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան և այլն
Մեծ հույսեր ներշնչող նշանակում, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անձերի և անհատների գործոնը շատ բան են փոխում, այդ թվում՝ միջպետական հարաբերություններում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02