Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ինչպես Երևանի, այնպես էլ վարչական շրջանների տարբեր ոլորտներում ծավալվող միջազգային համագործակցությունը: Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ հատկապես ֆրանսիական քաղաքների հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է եղել, ինչը պայմանավորված է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակով:
«Դեռևս 2002 թվականին Դրագինյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրված համագործակցության հուշագրով կապերն, իհարկե, ակտիվացան, սակայն այսօր, կարծում եմ, այն նոր հիմքերի վրա պետք է դրվի, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,-ընդգծել է Դավիթ Օհանյանը, հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես, զբոսաշրջության ասպարեզում փոխգործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Դրագինյանի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոն նախ հայտնել է, որ տպավորված է Երևանով և այն բազմաթիվ դրական փոփոխություններով, որոնք այս տարիների ընթացքում էլ ավելի գրավիչ են դարձրել մայրաքաղաքը հյուրերի ու նաև բնակիչների համար:
«Մենք կարևորում ենք համագործակցության զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Հուսով ենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ մեր շուրջ 15-ամյա համագործակցությունը նոր ընթացք կստանա նախատեսվող Բարեկամության խարտիայի ստորագրմամբ»-նշել է Ռիշարդ Ստրամբիոն՝ ընդգծելով երկկողմ համագործակցության ակտիվացման գործում Դրագինյանի Հայաստանի բարեկամական խմբի նախագահ Միշել Դերդերյանի դերը:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ փոխայցերը՝ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02