ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լճաշենցիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
«ՀՅԴ-ն ցույց է տվել, որ միակ կուսակցությունն է, որ ինչքան վստահության քվե ստացել է ժողովրդից, փորձել է իր ծրագրերն իրականացնել: ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել իշխանություն, ոչ էլ՝ ինքնանպատակ ընդդիմություն»,- ասել է Մանոյանը:
Չնայած իշխանության հետ դաշնակից լինելուն՝ Մանոյանն ասել է, որ այդուհանդերձ, ՀՀԿ-ի հետ ունեն տեսակետների տարբերություն՝ ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված: «Չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, չենք ընդունել հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Մանոյանը։
Նա նշել է , որ ՀՅԴ-ի համար երկրի ներսում չկան թշնամիներ, կան մրցակիցներ եւ ընդդիմախոսներ, եւ իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնց հետ կունենան ընդհանուր հայացքներ:
Ըստ Մանոյանի՝ այսօրվա գործող քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որ իսկապես սոցիալիստական կուսակցություն է, եւ իրենց նպատակներից մեկն է երկրի հարստության արդար բաշխումը ժողովրդի մեջ: «Կարեւոր չէ, թե ինչ է ասվում, կարեւորն այն է, թե ով է ասում: Կարեւոր է, որ դուք գիտակցեք, թե ում եք ընտրելու: Այդ կաշառքը հետո ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ, կաշառք վերցնելով, ապագա հինգ տարում հարյուրապատիկ հետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպես ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան, ընտրվեն»,- ասաց նա:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44