Հայաստանի տնտեսության կառուցվածքում առաջնային դերը պետք է պատկանի արդյունաբերությանը, որովհետև միայն արդյունաբերությունը կարող է աշխատատեղ ապահովել: Արմավիրում «Ելք» դաշինքի քարոզարշավին նման հայտարարություն արեց դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը:
«25 տարիների ընթացքում արտադրական տարածքները վերածվել են տոնավաճառային տարածքների, մենք հաջորդ տարիներին այդ տոնավաճառային տարածքները արտադրական տարածքների վերածելու քաղաքականություն պետք է մշակենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ բացի արդյունաբերության զարգացումից մեծ ուշադրություն պետք է դարձվի գյուղատնտեսության ոլորտին: Ըստ Փաշինյանի՝ գյուղատնտեսության մեջ պետք է նոր տեխնոլոգիաներ ներդրվեն. «Այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, այդ տնտեսությունները պետք է ուղղակի ազատվեն ջրի վարձից»,- հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այսօր պետությունը գյուղատնտեսներին մխիթարելու համար փոխհատուցում է նրանց կրած վնասների մի չնչին մասը, իսկ «Ելք»-ն առաջարկում է այնպես անել, որ մարդիկ ընդհանրապես վնասներ չկրեն. «Միլիոններով գումար է ծախսվել հակակարկտային կայանների վրա, որոնք էֆեկտիվ չեն: Մենք ասում ենք, որ պետք է հակակարկտային ցանցերով ապահովել, որը 100 տոկոս պաշտպանում է կարկուտից: Այն տնտեսությունները, որոնք անցնում են հակակարկտային ցանցերին, նրանք պետք է ազատվեն հողի հարկից: Արտադրությունը և վաճառքը պետք է ազատվի ավելացված արժեքի հարկից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02