The Washington Post պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնադրած Survival Pictures ընկերության կողմից:
«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու հարցը: Այժմ վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը», որի պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին, առաջին խոշորագույն հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը», - ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:
Հոդվածագիրը համեմատականներ է տանում պատմական իրադարձությունների ֆոնին պատկերված սիրային եռանկյունու մասին պատմող ֆիլմի և մարտի 10-ին ներկայացված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմի միջև` փաստելով, որ 2-ի հիմքում էլ նույն պատմական իրողություններն են ընկած: Երկրորդ ֆիլմը պատմում է ամերիկուհի բուժքրոջ մասին, ով ժամանում է Անատոլիա` աշխատելու ամերիկյան առաքելության հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է իրեն սիրահարված երկու տղամարդկանց` ամերիկացի բժշկին և օսմանցի լեյտենանտին:
Պարբերականը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, ով բազմիցս նշել է, որ «ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կողոպուտներով»:
«Կինոասպարեզում Թուրքիայի մեծ ճնշման հետևանքով է, որ «Խոստումի» պես ֆիլմն էլ ավելի շուտ չի նկարահանվել: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը պատմում է հայերի հերոսական դիմադրության մասին, սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը», - հոդվածը եզրափակում է ամերիկացի հեղինակը:

13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02