ՀՀ ազգային ժողովում հերթական՝ մարտի 20-23-ի քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 34 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց երեք ժամից ոչ ավելի:
Նիստին հետևելու էին եկել Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ: Նրանց ներկա պատգամավորները ծափահարեցին, իսկ Գալուստ Սահակյանը խոստացավ ընդունել նրանց:
Պատգամավորները բացակայում են օրինաստեղծ աշխատանքից, քանի որ մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին:
Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել էր 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02