Քաղաքացի Սուսաննա Գ.-ն զանգահարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ նախկին ծանոթն իրեն ծեծի է ենթարկել:
Ահազանգի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արսեն Օ.-ն, Բագրատ Վ.-ն և Հրաչյա Թ.-ն մեկնել են դեպքի վայր, որտեղ նկատել են, որ Սուսաննա Գ.-ն գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, և վերջինիս սթափության աստիճանը ստուգելու համար Արսեն Օ.-ն Հրաչյա Թ.-ին խնդրել է զանգահարել շտապօգնություն: Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ ևշարունակել է հայհոյանքներ հնչեցնել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Սուսաննա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հետագայում քննության անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Հիշեցնենք, որ նույն դեպքի վերաբերյալ քաղաքացի Սուսաննա Գ.-ի մոր հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47