Արամ Զավենի Սարգսյանը, ում անունը ասոցացվում է անհաջողակի և քաղաքական իմպոտնետի հետ, կրկին ակտիվացել է: Այս անգամ պատահաբար քաղաքակնության մեջ հայտնված, նախկինում ոչ բարով վարչապետը, ով հարազատ եղբոր մահվան գնով հասավ այդ աթոռին, կարծում է, որ իր սկավամտությամբ և անբովանդակ ելույթներով կարող է ինչ-որ կերպ հակազդել «Ծառուկյան» դաշինքի օրեցօր աճող ռեյտինգին: Պատահաբար չէ, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաանհաջողակ և ամենաձախոխված վարչապետի համբավը պատկանում է վերոնշյալ Արամ Սարգսյանին, ում իրականությունից շատ հեռու պատկերացումներում, նա քաղաքականության մեջ արժեք է ներկայացնում և կարող է ինչ-որ բան փոխել: Վստահ ենք յուրաքանչյուրի մոտ այս պնդումը բացի լիաթոք ծիծաղից այլ էմոցիա չի առաջացնի, քանզի Սարգսյանի աղքատիկ քաղաքական կենսագրությունը բացի զավեշտից և խեղկատակությունից, այլ էջեր չի պարունակում: Լրատվականները անգամ նրա «վարչապետության» տարիների հետ կապված նյութեր էին պատրաստել, որտեղ մի քանի հետաքրքիր դրվագ կարելի է հիշել: Արամ Սարգսյանին, Վրաստան այցի կապակցությամբ լրագրողները հարցադրում են արել, թե ինչպես անցավ հանդիպումը, ինչ կարևոր իրադարձություն կառանձնացնեք, Սարգսյանըն էլ իրեն հատուկ դատարկ ժպիտը դեմքին, ասել է թե շատ լավ անցավ, լավ խմեցինք: Մյուս դեպքն էլ կապված է Սարգսյանի և Պուտինի միակ հանդիպման հետ, որտեղ այդ ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Սարգսյանը, ինֆորմացիոն սովի պարագայում, շփման ընթացքում ուղղակի ծիծաղի առարկայի է վերածվել, չկարողանալով պատասխանել Պուտինի հարցերին:
Նմանատիպ զավեշտալի դեպքեր, Արամի գլխավոր դերակատարությամբ, շատ կարելի է թվել, ուղղակի մի ժողովրդական ասացվածք կա, որը ամբողջությամբ կբնութագրի այս իրավիճակը. «յուրաքանչյուրը պետք է իր վերմակի չափով ոտքերը պարզի». հիմա Արամ Սարգսյանը իր վրա շատ մեծ ծանրություն է վերցրել և փորձում է «Ծառուկյան» դաշինքին քննադատել, մոռանալով, որ իր կատեգորիայի քաղաքական գործիչը, ով անգամ հարազատ ծննդավայրում 5 ձայն չի կարող ստանալ, ունակ չէ ինչ-որ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներին, առավելևս երբ խոսքը վերաբերվում է «Ծառուկյան» դաշինքի նման հզոր և կայացած քաղաքական ուժին:
Մանվել Գասպարյան