Սոչիում մայիսի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գործարար համաժողովի շրջանակում հայտարարել է ԵԱՏՀ-ի և ասոցիացիայի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Այդ մասին հաղորդվում է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում: Նշենք, որ համաժողովն անցկացվել է «Ռուսաստան- Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գործընկերությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն նոր ճարտարապետությունում. բիզնեսի հնարավորությունները» խորագրի ներքո։ Դիմելով քննարկման մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱՆ-ը, նպատակաուղղված է միությունում ինտեգրման խորացմանը, ինչը զգալիորեն կրկնում է ԵԱՏՄ-ի հինգ երկրների արդեն անցած ճանապարհը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն առավել զարգացած միավորումներ են: Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ԵԱՏՀ-ի և ասոցիացիայի միջև փոխգործակցության զարգացման օգտին: «ԵԱՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև երկխոսության հարցը հասունացել է, և մեզ անհրաժեշտ է որոշել այդ համագործակցության ձևաչափերը»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ փոխգործակցության արդյունավետ ձևաչափերից մեկը կարող է դառնալ առևտրի, տեխնիկական, մաքսային կարգավորման և խոչընդոտների նվազեցման ոլորտում բիզնես հարցերի շուրջ տեղեկությունների փոխանակումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «տարածաշրջանային ինտեգրման գլխավոր նպատակը տնտեսական աճի պոտենցիալի իրականացումն է»: Խոչընդոտների վերացումը, առևտրի և կարգավորման նորմերի համար միասնական պայմանների ստեղծումն առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում բիզնես վարելու համար: Իր հերթին, վերահսկողության ուժեղացումը, հակառակը, նվազեցնում է տնտեսական աճի հեռանկարները: Դա հատկապես ակնհայտ է ժամանակակից աշխարհում, որտեղ «տնտեսական ինտեգրացիոն գործընթացները քաղաքական գործընթացներից առաջ են անցնում»:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02