ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման ոլորտում հայ-կանադական համագործակցության ուղղություններին և այդ համատեքստում կարևորել այսօր Երևանում ստորագրվող՝ Հայաստանի և Կանադայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիրը, որով փոխգործակցությունը զարգացնելու նոր հեռանկար կբացվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանադացի գործընկերներին տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող կենդանական ծագման ապրանքների ներմուծմանը, ինչպես նաև կանադական ընկերությունների արտադրանքին ներկայացվող սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02