Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է Foreign Policy հանդեսը, որը վկայակոչել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աղբյուրներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ բացի ՄԱԿ-ի խաղաղապահ բյուջե ԱՄՆ-ի մասհանումների 40տոկոսանոց կրճատումից, որոնք 2016 թվականին գերազանցել են 2 միլիարդ դոլարը, Սպիտակ տունը նաեւ Պետդեպարտամենտին իրազեկել է 326 միլիոն դոլար ընդհանուր գումարով ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿի Զարգացման ծրագրի,
տարբեր ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:
Ներկայում ԱՄՆ-ը վճարում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի, որը կազմում է մոտավորապես 5,4 միլիարդ դոլար, ավելի քան 22 տոկոսը, ինչպես նաեւ խաղաղապահ գործողությունների ծախսերի 28,5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը համաշխարհային կազմակերպության եւ դրա ծրագրերի վրա ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը համաշխարհային կազմակերպության խոշորագույն դոնորն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02