ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։ Նախնական քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2011 թվականի հունիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր։ Նշված ՓՀԷԿ-ը կառուցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերության կողմից, որի տնօրենը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Ա.Գաբրիելյանի կինը։ 2012 թվականի օգոստոսի 18-ին «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչը փոխարինվել է նորով, որը հնարավորություն է տվել իրականացնել հեռահար միջամտություն: Արդյունքում՝ 2012 թվականի օգոստոսի 21-ից մինչեւ 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչի նկատմամբ հեռահար եղանակով տեխնիկական միջոցների եւ համակարգչային ծրագրերի գործադրմամբ իրականացվել է կողմնակի միջամտություն՝ փոփոխելով հոսանքի եւ լարման տրանսֆորմատորների տրանսֆորմացիաների գործակիցները, որի արդյունքում «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի ծավալը իրականից ավել է ներկայացվել: Կատարված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գործակիցների հեռահար փոփոխությանն անմիջական մասնակցություն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ նախնական համաձայնության գալով ՓԲԸ-ի՝ տնօրենի իրացման գծով տեղակալ Արսեն Գաբրիելյանի հետ, ում անմիջական ենթակայության տակ է գործել Ռ.Պիվազյանը։ Քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել ներկայացված էլեկտրաեներգիայի ծավալը կազմել է 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը եւ խարդախությամբ հափշտակվել։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արսեն Գաբրիելյանին եւ Ռուդիկ Պիվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47