Մեզանում իրականացվող գրեթե բոլոր սոցհարցումները փաստում են, որ այս ընտրապայքարի ընդգծված առաջատարները ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն են, որոնց վարկանիշը, ըստ այդ հարցումների, հիմնված է մի դեպքում վարչապետ Կարեն Կրապետյանի , մյուս դեպքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակության և ժողովրդի կողմից ունեցած համակրանքի վրա: Բայց այստեղ կա մի կարևոր բայց. սոցհարցումներ կազմակերպող նույն ընկերությունները ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի բարձր վարկանիշը ներկայացնելիս հատուկ ընդգծում են, որ այդ վարկանիշն իր մեջ չի ներառում ռեյտինգային թեկնածուների անհատական ցուցանիշները, և եթե հրապարակված ՀՀԿ-ի համամասնական ռեյտինգին ավելացնում ենք ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անհատական ցուցանիշները , ապա ՀՀԿ-ն միայնակ հաղթահարում է 50 տոկոսանոց շեմը և հաղթում գալիք ընտրություններում:
Այս ամենից զատ, սոցիոլոգիական հետազոտություններ կատարող ընկերությունները մեկ ուշագրավ դրվագ են ֆիքսում՝ մի կողմից նշելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր է, և ՀՀԿ-ի հեղիանկությունը պայմանավորված է հենց վարչապետի վարկանշով, բայց մյուս կողմից՝ կարևորելով ռեյտինգային թեկնածուների անհատական վարկանիշը, հետազոտողները փաստում են, որ ՀՀԿ-ն միայն վարչապետի հեղինակությամբ չի կարող հաղթել և ՀՀԿ-ի սպասվելիք հաղթանակը որքան Կարեն Կարապետյանի շնորհիվ է լինելու, այդքան էլ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների :
Կարծում եմ՝ փողեր ծախսել «հետազոտություններ անել» այս ամենը նկարագրելու կամ փաստելու համար՝ պարապ զբաղմունք է , քանզի մեզանում բոլորն ամեն բան լավ հասկանում են, լավ գիտակցում , իսկ սոցիոլոգիական հարցումները վաղուց կորցրել են իրենց նշանակությունն ու կարևորությունը , քանզի հիմնականում ցույց են տալիս այն պատկերը, որի համար ստանում են պատվեր:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44