Այսօր Աջափնյակ համայնքում ապրիլի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում տարբեր խնդիրներ են:
«Համայնատիրությունների խնդիրները, որտեղ համարում ենք, որ բազմաթիվ խնդիրներ կան և բազմաբնակարանին շենքերի բնակիչները իրականում դժգոհ լինելու հիմքեր ունեն: Այս ուղղությամբ արդեն բարեփոխումներ ենք ձեռնարկել»,-ասաց նա և նշեց, որ իրենց ծրագրերը հստակ և իրատեսական են։
Արփինե Հովհաննիսյանը մեջբերեց իրենց կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց» և նշեց, թե ինչ է նշանակում իր պատկերացմամբ առաջընթացը: «Առաջընթացը ճիշտ վերցրած ուղղությունն է, երբ գիտես, թե ուր ես շարժվում, ուր ես ուզում հասնես: Այն ցուցանիշները, որոնք վերջին 2 ամիսների կան, մեզ հուշում են, որ, կարծես թե, մեր ուղղությունը ճիշտ է վերցրած: Մեր ճիշտ վերցրած ուղղությունը կարող եք կասեցնել միայն դուք և շարունակելու շանս կրկին կարող եք տալ միայն դուք»,-ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում նախարարը անդրադարձավ 144 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին և նշեց, որ դրա վերաբերյալ ՀՀԿ շտաբը արդեն հայտարարություն է տարածել և այս պահի դրությամբ ավելացնելու շատ բան չունի: «Այս պահին թույլ տվեք գնահատական չհնչեցնել, ամբողջությամբ կծանոթանամ, դրանից անմիջապես հետո հայտարարություն, արձագանք էլ կլինի: Օրինակ՝ ձայնագրություն եմ լսել, որտեղ հստակ ձևակերպում կար, որ մենք ոչ թե ծնողներին ենք ներգրավում, այլ շտաբային սկզբունքով ենք աշխատում և այլն»,-ասաց նա և կրկնեց, որ հիմա զերծ կմնա որևէ գնահատականից:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02