Կարծում եմ՝ դարակազմիկ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հասարակությանը բնութագրող կողմերից մեկը՝ խիստ սրտատրոփ վերաբերմունքն է մեր զոհերի ու նահատակների հանդեպ։ Նամանավանդ՝ պատերազմական պայմաններում։ Ինչ-որ առումով՝ նույնիսկ չափից դուրս սրտատրոփ, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մարդ պետք է անպայման զոհվի, որ իր մասին հիշեն ու իր խնդիրներով զբաղվեն։ Ու սա լուրջ խնդիր է, նամանավանդ, երբ խոսքը գնում է ողջ մնացած, բայց վիրավորված/հաշմանդամության ստացած զինծառայողների մասին։
Վերջին 5 տարիների սեփական փորձս ցույց է տվել, որ անհատական, կամ էլ լոկալ մասշտաբով անհնար է լուրջ փոփոխությունների հասնել մարդասիրական ոլորտում։ Այդ թվում նաև՝ վիրավորված զինծառայողներին օգնություն ցուցաբերելու մասով։ Սխալ կլինի ասել, թե այս խնդիրը ծառացավ հենց Ապրիլյան պատերազմի արդունքում, բայց այդ իրադարձությունների արդյունքում այն իր ողջ մասշտաբներով կանգնեց․․․ ու, կարծես թե, ողջամիտ լուծում ստացավ։
Հասկանո՞ւմ եք, մի բան է, երբ տարեկան մի քանի, կամ էլ մի երկու տասնյակ վիրավորված զինծառայող ես ունենում և միանգամայն այլ բան է, երբ վիրավորների թիվն անցնում է հարյուրը։ Բոլորս էլ սրտի մեծ կսկիծ ենք ունենում, երբ տեսնում ենք պրոթեզավորման կարիք ունեցող 19-20 տարեկան մատղաշ տղերքի։ Որոշ դեպքերում հանրությունը, կամ էլ առանձին անհատներ, իրենց միջոցները ի մի բերելով, լուծում են առանձին վերցված զինվորի պրոթեզավորման, կամ էլ բուժման ծախսերը։ Բայց խնդիրը այնքան մասշտաբային է, որ ամենևին էլ անհատների ու անգամ ինքնակազմակերպվող հանրության գլուխ բերելու հարց չէ։ Ողջ մնացած, բայց հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրը հնարավոր է կանոնակարգել ու հավուր պատշաճի լուծել միայն պետական մակարդակով, որովհետև նույն պրոթեզավորման օրինակով եթե խոսենք, ապա լա՛վ, պրոթեզի, վիրահատության ու բուժման փողը ենթադրենք՝ հավաքեցինք, բա այդ մարդու ցմահ թոշակի հարցը ինչպե՞ս է կարգավորվելու․․․
Ճիշտ է, դեռ վաղ է խոսել այն մասին, որ խնդիրն ամբողջովին հաղթահարված է, բայց այս մեկ տարվա ընթացքում արված ռեֆորմները ու մասնավորապես՝ 1000 դրամների նախագիծը էապես բարելավել են վիճակը։ Որպեսզի աբստրակտ չհնչի, տեղեկացնեմ, որ օրենգի գործարկվելուց հետո հավաքվել է շուրջ 1,9 միլիոն դոլար, այսինքն՝ մոտ 1 միլիարդ դրամ․․․ Գուցե սխալվեմ, բայց վիրավորներին օգնելու համար արված հանգանակությունները Հայաստանի նորագույն ողջ պատմության ընթացքում այդքան գումար հավաքած դժվար թե լինեն։ Ու սա ես վերագրում եմ նաև ապրիլի դաժան, դառը, բայց նաև սթափեցնող ու օգտակար փորձին։ Հասարակությունն, իհարկե, պետք է սրտացավ լինի ու հոգ տանի Բանակի ու իր զինվորների մասին, բայց դա առաջին հերթին պետության գործառույթն է։ Ավելին ասեմ․ պետության գոյությանը իմաստ հաղորդող հիմնարար գործոններից մեկն է։
Իհարկե, հազար ափսոս, որ պետք է գլխներիս պատուհաս գար, որպեսզի բեկումնային քայլեր ձեռնարկվեին, բայց դա արդեն լիրիկայի ոլորտի ախեր և օխեր են։ Կարևորն այն է, որ սկսել են ինչ-որ բաներ անել ու կարևորն այն է, որ անեն դա ճիշտ ու հետևողականորեն։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02