2017 թվականի հունվարին հարկերի և տուրքերի հաշվին Հայաստանի պետական բյուջե է մուտք գործել 80 մլրդ 280.5 մլն դրամ 2016 թվականի նույն ժամանակահատվածի` 73 մլրդ 686 մլն դրամի դիմաց: Փաստորեն այս տարվա հունվարին հարկերի և տուրքերի հաշվին մուտք եղած գումարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 8.9 տոկոսով:
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին գրեթե բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրման առումով գրանցվել է աճ՝ բացառությամբ շահութահարկի: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկի հաշվին պետական բյուջե է մուտք գործել 33 մլրդ 71.8 մլն դրամ, ինչը 2016 թվականի հունվարի 31 մլրդ 67.3 մլն ցուցանիշը գերազանցում է 6.5 տոկոսով: Շուրջ 23 մլրդ 209.1 մլն դրամ է կազմել եկամտային հարկը, որը 2016 թվականի հունվարի 22 մլրդ 506.8 մլն դրամը գերազանցում է 3.1 տոկոսով:
Ակցիզային հարկի կատարումն ավելացել է 115.8 տոկոսով: 2017 թվականի հունվարին այն կազմել է 6 մլրդ 926.4 մլն, իսկ 2016-ի հունվարին` 3 մլրդ 209.7 մլն:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվին բյուջե է մուտք գործել 1 մլրդ 928.1 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին` 732.8 մլն: Աճը կազմել է 163.1 տոկոս: Մաքսատուրքերի հաշվին այս տարվա հունվարի բյուջեի կատարումը կազմել է 3 մլրդ 512.6 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին այն կազմել էր 2 մլրդ 773.3 մլն դրամ: Այս տարվա աճը կազմել է 26.7 տոկոս: Պետական տուրքն ավելացել է 8.6, հաստատագրված վճարները` 26.6, շրջանառության հարկը` 17.3, իսկ սոցիալական վճարները` 20.5 տոկոսով:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44