«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այսօր՝ մարտի 25-ին ԿԸՀ է ներկայացրել դիմում-բողոք:
Սույն թվականի մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին:
ԶԼՄ-ներով ներկայացվեցին ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը: ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում»:
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով եւ 19-րդ հոդվածի 8-րդ մասով՝ խնդրում ենք ԿԸՀ-ից, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան «Հայատանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02