Մի շաբաթից պետք է վճռվի մեր միասական քվեով, քաղաքացիական խիզախությամբ նորագույն պատմության մեջ ամենակարևոր հանգրվանի սկիզբը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Պետք է գրանցենք նոր Հայաստանի սկիզբը, և հավերժության խորհրդանիշ համար 8 դաշինքը պետք է ցույց տա, թե ինչպես կարող է կարճ ժամանակում մեր երկիրը կարգի հրավիրել»,-ասաց նա և թվարկեց՝ ազատություն, բարձրացված թոշակ, արժանավայել աշխատավարձ, արդարություն, հրաշալի հեռանկար երիտասարդներին, ստվերի վերացում, սփյուռքի ներուժի օգտագործում:
«Մի շաբաթ մնաց, որ ունենանք ամբողջական Արցախ, և արդարությունը պետք է սկսի հենց այստեղից՝ Մասիվից, Երևանից, այլևս ոչ մի արտագաղթ»,-ասաց նա և հայտարարեց, որ ժամանակն է «կոտրելու աթոռի, զենքի և փողի սպառնալիքը և ցույց տալու, որ ստրուկ չենք ոչ Արևելքին, ոչ Արևմուտքին և ոչ էլ որևէ մեկին»։
«Հավատացնում եմ, որ զորավար Օհանյանը, պարոն Օսկանյանը և մենք, շարքային քաղաքացու քվեն պաշտպանելով, ունենալու ենք այն երկիրը, որի համար զոհ գնացին մեր պապերը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ մնացողներն արարելու են իրենց հալալ քրտինքով և դառնալու են ամենալավ երկրի, հրաշալի հայրենիքի քաղաքացիներ։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02