Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի ժողովրդի շրջանում տարածված վախը Թուրքիայի իշխանություններին հաջողվել է տարածել նաև Գերմանիայի թուրքական համայնքում:
«Մենք միշտ ցանկացել ենք տեսնել տնտեսապես հզոր Թուրքիա, Թուրքիա, որը հավասար պայմաններ կստեղծի իր բոլոր քաղաքացիների համար: Թուրք, քուրդ, հայ, Էրդողանի կողմնակից կամ հակառակորդ՝ ինչ ուզում է լինի: Մենք ցանկացել ենք տեսնել ամբողջ աշխարհում հարգանք վայելող Թուրքիա, մինչդեռ դա հնարավոր է միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, մտքի և մամուլի ազատության հաստատման պարագայում», - նշել է Օզդեմիրը գերմաներենով և թուրքերենով հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02