ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում: ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:
Միաժամանակ, նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:
«ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- նշված է գրառման մեջ:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02