Հրանտ Բագրատյանը համաձայն չէ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի այն հայտնի դիրքորոշման հետ, որ Հայաստանի տնտեսության զարգացման միակ տարբերակը Մադրիդյան փաստաթղթի հիման վրա հարցի կարգավորումն ու փաստաթուղթ ստորագրելն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այս մասին հարցին, Հրանտ Բագրատյանն ասաց . «Չկա տարբերակ, ես ուշադիր լսում էի, իմ վաղեմի լավ ընկերներն են, Արամը, բանը… Չկա,ախր էդ տարբերակը, այ ձեր ցավը տանեմ: Հո թուղթ ստորագրելով չի.. Փորձենք զիջել, թուղթը կստորագրի, մեր հերը կանիծի»:
Մյուս կողմից էլ, ըստ Հրանտ Բագրատյանի՝ Կոնգրեսի ասած զիջումներն այնքան էլ զիջումներ չեն: Հարցին էլ, թե ի՞նչ են ուրեմն, նա ասաց. «ես շատ գիտեմ՝ ինչ են»:
«Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը, հարգենք էս ժողովրդին, հարգենք էս պետականությունը, Դուք էլ ճանաչեք Ղարաբաղը, եթե դուք ասում եք, որ դա պետություն է, ուրեմն զիջողը պետությունն է: Օդի միջի դիսկուսիաներ չանենք, էլի»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածուն անցում կատարեց Հայաստանում բնակվող սիրիահայերին հիմնախնդրին՝ նշելով, որ միայն իր աչքի առաջ 3 սիրիահայ ընտանիք մեկնել է Հայաստանից:
Պատասխանելով լրագրողի հարցին,թե որպես պետություն ի՞նչ պետք է անի Հայաստանը սիրիահայերի համար, Հրանտ Բագրատյանն ասաց. «Լսեք՝ մարդը հիմար պետք է լինի, որ ստեղ իր համար լավ լինի, գնա ուրիշ երկիր … Բայց չէ՞ որ մենք առաջարկել էինք թաղամաս կառուցել: Դրանց պետք ավելի լավ նայել, քան բնիկ հայերին»:
Նշելով, որ մարդիկ ընկած են ընտրակաշառքի հետևից՝ անգամ իրենց են այդ մասին հարցնում, թե բա, փող չեք տալիս, պատգամավորության թեկնածուն ասաց. «Բայց լավ տեսակներ էլ կան, մտավորականություն կա: Օրինակ՝ երեկ Շինուհայրում, ոնց որ ես սպասում էի՝ մենք հաշվեցինք, հանդիպմանը ներկա մարդկանց 56 տոկոսն ուներ բարձրագույն կրթություն: Եվ դա ավելի բարձր տոկոս է, քան Երևան քաղաքում»:
Սրանից Հրանտ Բագրատյանը եկել է եզրակացության, որ մի քիչ սուտ է, երբ ասում են «Ինչքան Հանրապետությունում խելքը գլխին մարդ կար, բոլորը գնացել են հանրապետությունից »:Նաև Հրանտ Բագրատյանը կանխատեսեց, որ ապրիլի 2-ին՝ ընտրության օրը շատ ակտիվ մասնակցություն չի լինի, բայց 55-60 տոկոս մասնակցություն կլինի:
Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, որի առաջարկով դեռ ամիսներ առաջ Հրանտ Բագրատյանը հանդես էր եկել, նա ասաց, որ չմիավորման համար ունի մեղք: Մանավանդ, որ երկու-երեք կուսակցություն կար, որ կարող էին միավորվել ու ընդդիմությանը 30-40 տոկոս ձայն կգար. «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ը: «Ես, անկեղծ ասած, ամեն ինչ արել եմ, որևէ ամբիցիա չեմ ունեցել … ով չգիտեմ ում ինչ ասեց, վերջում չստացվեց»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44