Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է մարտի 26-ին երկրի մի շարք քաղաքներում անցկացված հանրահավաքներին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 26-ին, Ռուսաստանի տասնյակ քաղաքներում կոռուպցիայի դեմ հանրահավաքներ են անցկացվել: Բողոքի պատճառ է դարձել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետաքննությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անշարժ գույքի և ունեցվածքի վերաբերյալ:
Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հանրահավաքներին ռուսական իշխանությունների արձագանքը և գործողություններն իրականացվել են իրենց լիազորությունների շրջանակներում, հայտնում է rbc.ru-ն:
«Դուք ասացիք հանրության արձագանքի մասին, ես, անկեղծ ասած, լսել եմ միայն մի շարք եվրոպական մայրաքաղաքներում, Վաշինգտոնում պաշտոնատար անձանց արձագանքը: Հասկանում եք, երբ նույն իրադարձությունները տարբեր արձագանք են առաջացնում, հավանաբար, նորից հիշում ենք այդ երկակի չափանիշերը: Ես չեմ հիշում, որ մեկը շատ անհանգստանար առնվազն հրապարակայնորեն այն որոշումների վերաբերյալ, որոնք վերջերս կայացվել են Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, որոնց իշխանությունները պարզապես արգելել են հանրահավաքներ անցկացնել: Եվ ոչ մեկ ոչինչ չէր ասում այդ առնչությամբ»,- հայտարարել է Լավրովը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի Տվերի դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաքի կազմակերպման համար և տուգանել է նրան 20 հազար ռուբլիով:
Կրեմլում, մեկնաբանելով Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հանրահավաքները, ափսոսանք են հայտնել այն առնչությամբ, որ ակցիաների մասնակիցները չեն օգտվել իշխանություների առաջարկած այլընտրանքային հարթակներից:
Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ցույցերին մասնակցել է մինչև 8 հազար մարդ, 600 մարդ ձերբակալվել է: Իրավապաշտպանները պնդում են, որ ձերբակալվել է հազարից ավելի մարդ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02