ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարում ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությունը, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ այն չպետք է լինի փուլային: Դավիթ Բաբայանի ձևակերպմամբ` սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչ-որ փուլի:
«Կա երկու մոտեցում, ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա ողջունելի է, և այն, որ Պոպովն ասում է, որ մենք` ղարաբաղցիներս ենք ապրելու այդտեղ, հետևաբար, պետք է տնօրինենք մեր ճակատագիրը, բայց Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ, ոչ թե միանանք ինչ-որ փուլի: Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև ինչ-որ բանաձևերի, մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու»,– Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ սա է թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով ամենաճիշտ ու տրամաբանական մոտեցումը:
Նշենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին` ասելով.«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձևականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»:
Ինչ վերաբերում է շրջանակային համաձայնագրին, ապա Դավիթ բաբայանն ասաց`նայած, թե ինչ շրջանակային համաձայնագիր է: «Եթե այդ շրջանակային համաձայնագիրը կլինի համաձայնագիր, որտեղ բոլորը նորից կվերահաստատեն այն, ինչ հաստատվել է 94-ին` Բուդապեշտի գագաթնաժողովում, սա կարելի է քննարկել: Բայց կրկնում եմ` մենք պետք է մասնակցենք բոլոր փուլերին: Այլապես ստացվում է, որ քննարկում են, մեզ ասում՝ սա է»:
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44