Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի եռակողմ զորավարժությունները տարածաշրջանային համագործակցություն է տվյալ պետությունների համար: Այս մասինOrer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Պետք է փաստենք, որ նման զորավարժություններ մոտ հինգ տարի է, ինչ անցկացվում են: Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ձևաչափ են ձեւավորել, որտեղ ե՛ւ իրենց արտաքին գործերի, ե՛ւ պաշտպանության նախարարների մակարդակներով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ու այդ երեք երկրներում անցկացնում են զորավարժություններ: Այն բոլոր ձեւաչափերի մեջ, որտեղ կա մեր թշնամի Ադրբեջանը, պետք է ընկալումներ ունենանք, որ որեւէ պրոհայկական իրավիճակ այնտեղ չի ձեւավորվելու, հակառակը, թշնամական հարաբերություններ են փորձելու առաջ տանել ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը»,- ասաց պատգամավորը:
Ըստ Թեւան Պողոսյանի՝ նման հարցերը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում՝ գիտակցելով, որ երկու թշնամիները, մեկ տեղում հայտնվելով, հայանպաստ քաղաքականություն չեն վարելու, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, վերջինս ամեն անգամ ասում է, թե Հայաստանի բարեկամն է, սակայն իրենք Եվրամիության հետ ասոցացման ենք գնացել, իսկ Հայաստանը՝ ԵՏՄ-ի:
«Ինձ համար ավելի հաճելի կլիներ, որ այդ հայտարարություններից հետո Հայաստան-Վրաստան եղբայրությունը մեկ քայլ առաջ գնա որակական իմաստով՝ շահերի մակարդակով: Վրաստանը պետք է լավ գիտակցի, որ իր երկրի անվտանգությունը կախված է նաեւ Հայաստանի անվտանգ լինելուց: Վրաստանը կարող է անվտանգ զգալ իրեն այն դեպքում, եթե իր հարեւան Հայաստանն իրեն անվտանգ է զգում: Հայաստանի անվտանգության խնդիրը տարածաշրջանային իմաստով, ուշ թե շուտ, դառնալու է նաեւ Վրաստանի խնդիրը»,- նկատեց պատգամավորը:
Պատգամավոր նաեւ նշեց, որ Վրաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ հայկական փոքրամասնությունը Վրաստանում իրեն պետք է զգա հանգիստ ու վստահ:
Ավելին` սկզբնաղբյուրում
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02