Այսօր կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած նախագիծը վերաբերում էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերին դպրոցաշինության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով 1,175,619.7 հազ. դրամ գումարի հատկացմանը:
Նախարարն ասաց, որ այդ երեք մարզերը մրցույթ են հայտարարել և կանցնեն աշխատանքի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ խոսքն ուղղելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, հարցրեց, թե արդյոք միջպետական, հանրապետական ճանապարհների վերակառուցման մասով հերթականություն ու նախապատվությունը սահմանում են իրենք, իսկ միջհամայնքայինը՝ մարզպետարանը:
«Միջհամայնքայինը՝ մարզպետարանը, բայց ինչպես հանձնարարեցիք, արդեն մեր կողմից էլ կլինի»,- ասաց նախարարը:
Վարչապետը հետարքրքվեց, թե նախարարը գի՞տի՝ մարզպետարանները որ ճանապարհներն են նորոգում, համաձա՞յն է արդյոք դրանց հետ։
Նախարարը պատասխանեց, որ արդեն կսկսեն քննարկել:
«Մենք պետք է գնահատման համակարգ դնենք, ռամկավորենք, որպեսզի սուբյեկտիվ գործոնը վերացնենք, որ իրականում գնանք ամենից շատ կարևորության հերթականությամբ: Մենք մարզպետներին վստահում ենք, բայց հասկանանք, որ սուբյեկտիվ գործոն չկա այս ճանապարհները սարքելու հարցում, և ամենաարդիականն ենք լուծում»,- ասաց վարչապետը։
Վարչապետին այնուհետ պատասխանեցին, որ գնահատման համակարգ կա այսօր:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02