Իշխող քաղաքական ուժի` հասարակության հանդեպ անպատասխանատվությունը, քայլերում և որոշումներում արդարության բացակայությունը հիմնախնդիր համարող Սամսոն Հակոբյանը վստահ է, որ երկրում առկա խնդիրները լուծելի կդառնան այն ժամանակ, երբ քաղաքական առաջնորդները գիտակցեն իրենց պարտավորությունները հասարակության առջև և դրսևորեն քաղաքական կամք:
Արաբկիր վարչական շրջանում ՀՅԴ համամասնական ցուցակով ներկայացված թեկնածու, իրավագետ Սամսոն Հակոբյանը, մտահոգ լինելով հասարակության խնդիրներով, քաղաքական դաշտն ու քաղաքական գործունեությունը համարում է միակ իրական ճանապարհը, որը կտանի այդ խնդիրների պատճառների բացահայտմանն ու լուծմանը:
Ինչպես առօրյա շփման ժամանակ, այնպես էլ քաղաքական գործընթացներում, առաջնորդվելով անկեղծությամբ, արդարացիությամբ և վճռականությամբ, նա երկրում առկա բոլոր խնդիրների լուծման համար կարևորում է հասարակության ակտիվությունը և հիասթափության մթնոլորտի հաղթահարումը:
Ըստ նրա` քաղաքացին պետք է վստահի իր թեկնածուին: Հարցին, թե ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի և գնա այս կամ այն քաղաքական գործչի հետևից, երբ քաղաքական գործիչներն իրենց իսկ քաղաքական որոշումներով և քայլերով են ձևավորել անվստահության մթնոլորտ, Հակոբյանը պատասխանեց. «Այո՛, որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ հասարակությունն այսօր չի վստահում քաղաքական առաջնորդներին: Ու այս հարցում մեղավորներին գտնելը բարդ չէ: Իշխող համակարգը հասավ նրան, որ մարդիկ կորցրեցին իրենց հավատը, և դա` այն պատճառով, որ քաղաքական գործընթացները ստվերային բնույթ են կրում, մինչդեռ առավել քան բաց ու հասանելի պետք է լինի քաղաքական յուրաքանչյուր քննարկում և որոշում հենց այն մարդու համար, ում համար կայացվում են այդ որոշումները: Վստահությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ քաղաքական գործիչն անջրպետ չի ստեղծի իր և հասարակության միջև, նա պետք է գնա դեպի հասարակությունը, միշտ ու անընդհատ պետք է լինեն անմիջական քննարկումներ ու հանդիպումներ: Սա այն առողջ մեխանիզմն է, որը չի գործում մեր երկրում: Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ուժեղ է այն ժամանակ, երբ իր թիկունքում ունի իրեն հավատացող և իր հետ պայքարող հասարակություն»:
Այն, որ մեր երկրում հեշտ չէ արդար և ժողովրդամետ գաղափարներն ու ծրագրերը առաջ տանել, առավել ևս` դարձնել իրագործելի, Սամսոն Հակոբյանի համար գաղտնիք չէ: Բայց նրա համար գաղտնիք չէ նաև այն, որ երբ կա պայքարելու կամք ու ուժ, մեկ գաղափարի ծառայող խելացի թիմ, հասարակության աջակցություն, հաղթահարելի է անգամ անհաղթահարելի թվացող «իշխող համակարգի պատը»:
«Ցանկացած քաղաքական գործիչ պետք է ամեն ինչից վեր դասի իր երկրի շահը: Եթե պետական շահը պահանջում է իշխանության ու ընդդիմության միացում այս կամ այն հարցի լուծման համար, ուրեմն պետք է համախմբվել: Եթե պետք է հարաբերություններ հաստատել այս կամ այն երկրի հետ, ինչն ի նպաստ մեր երկրի է, ապա պետք է մշակել այդ հարաբերությունների ձևավորման ճանապարհը: Ու միայն այս դեպքում իշխանությունը կստանա հասարակության վստահությունը, և ներկայացված նախագծերը կստանան ժողովրդի աջակցությունը, այլ ոչ՝ ճիշտ հակառակը: Իսկ մենք գիտենք այս խնդիրների մասին, կարող ենք փոխել քաղաքականության ուղղությունը և գործում ենք՝ առաջնորդվելով հասարակության շահով»,- ասում է թեկնածուն:
Ըստ նրա` յուրաքանչյուր քաղաքական գործչի համար հասարակության վստահությունն ու աջակցությունը առաջնային պետք է լինեն: Սամսոն Հակոբյանն իր համաքաղաքացիներին կոչ է անում չդադարել երազել արժանապատիվ կյանքի մասին, հավատալ, որ միայն գործելով կստեղծենք մեր երազած երկիրը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44